

Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստը մեկնարկեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկված և բացասական եզրակացություն ստացած նախագծի քննարկմամբ, որն առնչվում է մի շարք կետերով գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելուն, այդ թվում՝ զինծառայությունից խուսափելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն: Այն խորհրդարանում ներկայացրեց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Պատգամավորը հիշեցրեց վարչապետի մի քանի հայտարարություններ՝ կապված զինծառայության և բանակի, պետության ու քաղաքացիների շահերից բխող որոշումների հետաձգման հետ, և այս համատեքստում հայտարարեց. «Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը: Չկա՛ հետաձգում»:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ եթե զինծառայության 6 ամիսը լիներ պարտադիր, մյուս մասը՝ գումարով, ապա կարելի էր ընդունել այն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ այս նախագիծը և դրա առանձին դրույթներ «Քաղաքացիական պայմանագիրը» մանրամասն քննարկել է, ապա այս համատեքստում հայտարարեց, որ բանակի բարեփոխման ռազմավարությունն իրենց առաջնահերթությունների շարքում է:
«Այս նախագծի մեջ կան հարցեր, որոնք կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների մեր նպատակները, սակայն, այնուհանդերձ, առանձին կարգավորումները, դրա ձևակերպումները և սահմանումները, քննարկման ժամանակը խմբակցությանը բերել է այն համոզման, որ այս նախագիծն այս տեսքով չենք կարող ընդունել: «Քաղաքացիական պայմանագիրը» դեմք է քվեարկել այս նախագծին, ուստի այս քվեարկությանը ևս դեմ կքվեարկի»,- ասաց Կոնջորյանը:
Պատգամավոր Հայկ Սարգսյանը վարման կարգով արձագանքեց. «Թեպետ 2022 թվականից նախագիծը Կառավարությունը բերել էր այլ ձևաչափով և հետ քաշեց՝ հաշվի առնելով էսկալացիան, նախագիծը սկսել են Կառավարության գործընկերների հետ քննարկել 2024 թվականի հունվարից:
Ցավոք, ԱԺ մի շարք գործընկերների հետ ժամանակ չի եղել մինչև այս պահը՝ վերջին 1,5 տարվա ընթացքում, քննարկումներ կազմակերպելու համար: Ես, առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով, կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները և ուղենիշները, որ վարչապետն է դրել մեր առաջ և Կառավարության ծրագրում առկա են, կարողանանք կյանքի կոչել:
Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին»:
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 87 դեմ ձայներով չընդգրկվեց օրակարգ:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…