

Կտրիճ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է: Դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են, ոչ ոք չի հերքում: Կտրիճ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբանում տա, չի պարզաբանել: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը պարզաբանեց, թե ինչու կաթողիկոսին Վեհափառ չի ասում:
«Եկեղեցական տիտղոսներն ինչ-որ իմաստ են ունենում։ Սրբազանը, օրինակ, նշանակում է սրբակենցաղ։ Ինչո՞ւ ես սրբազանին ասում՝ «Աստված օգնական», քանի որ ինքը տվել է կուսակրոնության ուխտ, դժվարություն է վերցրել իր վրա, հրաժարվել է ընտանիքի բերկրանքից։
Իսկ Վեհափառ ես ասում, քանի որ վեհ ես իրեն գնահատում, բայց ինքն իր տված ուխտը խախտել է, ինչպե՞ս ես իրեն ասեմ Վեհափառ։ Սո՞ւտ է, թող ասի՝ սուտ է։ Որպես քրիստոնեությունը առաջինն ընդունած երկիր՝ մենք խնդիր չե՞նք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չէ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…