Լրահոս 24/7

Դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.

«1․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված իր Կանոնադրության մեջ հաստատում է, որ իր Կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների և հավատացյալների համար։

2․ Կանոնագրքում Առաքելական երկրորդ կանոնների Կանոն ԻԳ–ում ասվում է (մեջբերում)․ «Եպիսկոպոսը կամ երէցը կամ սարկաւագը, եթէ պոռնկութեան մէջ կամ երդմնազանցութեան կամ գողութեան մէջ բռնուեն, կարգալոյծ լինեն» (մեջբերման ավարտ)։

3․ Քանի որ Կանոնագիրքը օրենք է նաև իմ՝ հավատացյալիս համար, պարտավոր լինելով առաջնորդվել Կանոնագրքով, ընդգծում եմ, որ Արշակ «արքեպիսկոպոս» Խաչատրյանը պոռնկացել է և համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերը նշված կանոնի պետք է կարգալույծ լինի (ի դեպ, նմանատիպ բովանդակությամբ կանոնները բազմաթիվ են, ես մեկն եմ մեջբերում, չծանրաբեռնելու համար)։

4․ Վերը նշված արարքով նույն անձը նաև երդմնազանց է եղել, որովհետև կուսակրոնության ուխտը ստանձնելիս հայտարարել և ստորագրել է նույնաբովանդակ Ուխտագիր կուսակրոն քահանայության, որտեղ ասվում է (մեջբերում)․ «Ես, Արշակ աբեղա Խաչատրյանս օրհնությամբն Աստծո և կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում և ուխտում եմ (…) Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ (…) Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով» (մեջբերման ավարտ): Այսինքն, այդ անձը խախտել է նաև Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ իր արտասանած և ստորագրած կուսակրոն քահանայության Ուխտագիրը և հետևաբար պետք է կարգալույծ լինի նաև երդմնազանցության հիմքով։

Հիմա, այս հարցերին հետամուտ լինելով, ես պայքարում եմ ընդդեմ Եկեղեցու՞, թե պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների։ Ես Եկեղեցու՞ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։

Իհարկե, դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ և պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

4 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

5 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

7 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

8 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

8 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

9 hours ago