

Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հիշեցրեց՝ հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:
Թեկնածուի կենսագրությունը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց՝ Զեյնալյանը ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 9-ին Երևանում, 1976-1986 թվականներին սովորել և ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը։
1996 թվականին ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը, 1999 թվականին՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան:
Թեկնածուն 2002 թվականին ավարտել է Կառավարման ակադեմիան, ունի պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է։
2006 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և ԼՂ սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, ստացել է վիրավորում:
1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում:
2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Զեյնալյանին նշանակել է Հայաստանի արդարադատության նախարար: 2019 թվականի հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրելու մասին։
Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նրա լիազորությունները դադարեցվել էին։
Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր:
Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…