Լրահոս 24/7

ՀՀ-ն որդեգրել է խաղաղության, բարիդրացիության և համագործակցության ճանապարհով առաջ շարժվելու հստակ դիրքորոշում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, որը Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունը՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի խոսքով՝ կիսելով համընդհանուր այս արժեքները՝ մեր երկրները մեծ ներուժ ունեն՝ խորացնելու համագործակցությունն այդ ուղղությամբ՝ նպաստելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղության հաստատմանը։

Խալիդ Ալ-Ղայթը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ սիրով է այցելում Հայաստան և բարձր է գնահատում երկկողմ ձևավորված հարաբերությունները։

Դոկտոր Ալ-Ղայթը հանդիպման մեկնարկին նախագահին է ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները տարբեր միջազգային կառույցների և կրթական կենտրոնների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ Երկուստեք կարևորվել են կրթության, երիտասարդության, սպորտի և համալսարանական ծրագրերի համատեղ նախաձեռնությունները՝ որպես ժողովուրդների միջև կապերը խորացնելու և փոխըմբռնումն ամրապնդելու արդյունավետ հարթակ։ Նախագահ Խաչատուրյանը և դոկտոր Ալ-Ղայթն ընդգծել են հանդուրժողականության, մարդասիրության և փոխադարձ հարգանքի արժեքների տարածման անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հիմք։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությանը՝ ընդգծելով այն ընդլայնելու փոխադարձ հետաքրքրությունը։

Երկուստեք ողջունվել է Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի անցկացումը՝ այն դիտարկելով որպես համամարդկային արժեքների առաջմղման կարևոր հարթակ։ Այս համատեքստում կարևորվել է նմանօրինակ միջոցառումների պարբերական կազմակերպումը՝ նպատակ ունենալով խթանել երկխոսությունը, փոխվստահությունը և միջազգային համերաշխությունը։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության, բարիդրացիության և համագործակցության ճանապարհով առաջ շարժվելու հստակ դիրքորոշում՝ պատրաստ լինելով շարունակաբար ներդրում ունենալ խաղաղ, կայուն և համերաշխ աշխարհի կերտման գործում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago