

Հրապարակախոս Արայիկ Մանուկյանը գրում է.
Գավառի Խալդի հյուրանոցն է քաղաքի ամենակենտրոնում հրապարակում, եկեղեցու հարևանությամբ, ժամանակին շա՜տ հայտնի Խալդի ռեստորանով, պատմությամբ, ավանդույթներով։
Հիմա չգիտեմ` այն մասնավո՞ր է, թե՞ սեփական, բայց շա՜տ խղճուկ ու անհրապույր տեսք ուներ։ Ոչ մի նշույլ առաջվա փայլից ու փառքից։
Իսկ թափված հայերեն տառերն ուղղակիորեն խոսում են պատվախնդրության բացակայության մասին։
Մի՞թե մարզպետ-քաղաքապետ պարոնայք ձեր աչքին չի ընկնում այս խեղճությունը։ Մանավանդ` օտար տառերի անսասան առկայությամբ։
Արդյո՞ք չեք նայում ձեր աշխատասենյակների, մեքենաների պատուհաններից։
Եվ կապ չունի կառույցի սեփականության ձևը։ Վրայի անտենան, համենայնդեպս հուշում է, որ գումար կա։ Եթե չկա, ասեք հանգանակենք։
Հուշարձան-մահարձանների համար միլիոնավոր գումարներ, կարծես, թե կան։
Հայոց լեզուն ու հայերենը չեն կարող անտեր լինել։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…