Լրահոս 24/7

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ:

Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդգծել է, որ սպորտը նախևառաջ համերաշխության, պատերազմների դադարեցման և ամենավեհ գաղափարների իրագործման առաքելությունն ունի: «Այս օրը համերաշխության, միասնության, ազգամիջյան կապեր հաստատելու խորհուրդ է կրում: Շնորհակալություն եմ հայտնում մեր օլիմպիական չեմպիոններին, որոնք արժանապատվորեն են ներկայացրել Հայաստանը միջազգային հարթակներում։ Հուսով եմ՝ առաջիկա Օլիմպիական խաղերում մենք կունենանք նոր հաջողություններ և նոր չեմպիոններ»,- ասել է նա:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը ևս շնորհավորել է օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այն կոչված է նշանավորելու ոչ միայն մեր չեմպիոններին, այլև երեխաներին, որոնք դպրոցական դահլիճներից սկսած մինչև միջազգային ասպարեզ՝ զբաղվում են սպորտով. «ՀՖԿՍՊԻ-ում գործող Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի միջոցով տարածում ենք օլիմպիական շարժման գաղափարներն ու սկզբունքները՝ խրախուսելով սպորտային ոգին և առողջ ապրելակերպը նոր սերնդի շրջանում»:

Թիվ 1

Recent Posts

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

2 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

3 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

3 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

3 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

4 hours ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

4 hours ago