Լրահոս 24/7

Պայքարելու ենք եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության համար․ Մայր աթոռ

Մայր աթոռը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։

Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ անցկացվել են ստուգումներ։

Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։

Ինչպես երկրի վարչապետի, այնպես և իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին և աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության և մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են Քննչական կոմիտեի և դատարանի վայրերում։
Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար»։

Թիվ 1

Recent Posts

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

1 hour ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

3 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

4 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

4 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

6 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

6 hours ago