

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում: Այս մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի արդյունքների ամփոփման ժամանակ լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք առաջվա պես Հայաստանին համարում ենք այդ կազմակերպության լիիրավ անդամ, բայց, անշուշտ, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից։ Ներառյալ, ի դեպ, տուրքերի վճարումը», – ասել է նախարարը։
Ընդ որում, նա նշել է, որ ՀԱՊԿ ԱԳՆԽ մասնակիցները «ի գիտություն» են ընդունել, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…