Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին, ինչպես նաև Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը: Տեղեկությունը հաստատել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը,- տեղեկացնում է CivilNet-ը։
Պենտագոնը հաստատել է, որ Սուլեյմանին սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։
Սուլեյմանին ավիահարվածի ժամանակ ավտոմեքենայում է եղել Բաղդադի օդանավակայանում։ Washington Post թերթի տվյալներով՝ մեքենաների շարասյան ուղղությամբ, ենթադրաբար, հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերը։
Դիտորդների խոսքով ՝ հարձակումը, որում զոհվել է իրանցի ամենաազդեցիկ զորահրամանատարներից մեկը, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրման:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հաստատել են գեներալի մահը՝ հայտնելով, որ նա զոհվել է ամերիկյան ուղղաթիռներից արձակված հարվածի հետևանքով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադի օդանավակայանի շրջանում երեք հրթիռ է պայթել: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ արդյունքում զոհվել է մեկ մարդ, ևս ինը վիրավորվել են:
Թեհրանը կանչել է Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցչին, որը ներկայացնում է Իրանում ԱՄՆ-ի շահերը, որպեսզի բողոք ներկայացնի հարևան Իրաքում պատերազմ հրահրելու համար, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին սպառնացել Է սարսափելի վրեժխնդրությամբ և երկրում եռօրյա սուգ Է հայտարարել Սուլեյմանիի սպանության համար:
«Նահատակությունը նրա պարգևն է դարձել շարունակական այն գործունեության համար, որով նա զբաղվել է այս բոլոր տարիներին,- ասված է Իրանի առաջնորդի պաշտոնական թվիթերյան էջում:- Թեև նա գնացել է, բայց Ալլահի կամքով, նրա աշխատանքը և նրա ճանապարհը չեն դադարում: Սարսափելի վրեժխնդրությունը սպասում է հանցագործներին, որոնք իրենց կեղտոտ ձեռքերը պղծել են նրա և մյուս նահատակների արյամբ»:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը տեղի ունեցածը որակել է ծայրահեղ վտանգավոր և հիմար էսկալացիա։ Իրանի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի, որպեսզի քննարկի «հանցավոր հարձակումը»:
Քասեմ Սուլեյմանին նշանակալի ֆիգուր էր իրանական իսթեբլիշմենթում։ «Քուդս» ստորաբաժանումը, որը նա ղեկավարում էր, ենթարկվում է անմիջապես Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։
Ավիահարվածից հետո նավթի համաշխարհային գներն աճել են 4 տոկոսով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահով հայ գերիներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին…
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ուկրաինայի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ներդնել «Ոսկե քարտեր» (Gold card), որոնք թույլ կտան մշտական…
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը, ասվում…