ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ներդնել «Ոսկե քարտեր» (Gold card), որոնք թույլ կտան մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում և ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար ճանապարհ կբացեն հինգ միլիոն դոլարով։
«Հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ այս քարտը գնելով։ Նրանք հաջողակ կլինեն, կծախսեն շատ փող, կվճարեն շատ հարկեր ու շատ մարդկանց աշխատանքի կընդունեն։ Միացյալ Նահանգները կարող է վաճառել մեկ միլիոն կամ ավելի Gold քարտեր»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ծրագիրը կմեկնարկի երկու շաբաթից։
Հարցին՝ դիտարկո՞ւմ է արդյոք Թրամփը ռուս օլիգարխներին «ոսկե քարտեր» վաճառելու հնարավորությունը, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այո, հնարավոր է։ Ես գիտեմ մի քանի ռուս օլիգարխների, որոնք շատ լավ մարդիկ են»։
Թրամփի առաջարկած «Ոսկե քարտերը» կփոխարինեն գոյություն ունեցող EB-5 ծրագրին, որը գործարկվել է 1992 թվականին, նշում է Axios-ը։ Այն օտարերկրացիներին առաջարկում է գրին քարտեր ԱՄՆ-ում ներդրումների համար (մեկ միլիոն դոլարից մի փոքր ավելի կամ 800 հազար՝ տնտեսապես անբարենպաստ գոտիներում)։ Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք Թրամփի վարչակազմը կարո՞ղ է դադարեցնել կամ փոխել գոյություն ունեցող ծրագիրը՝ առանց Կոնգրեսի հավանության, գրում է պարբերականը։
Ինքը՝ Թրամփը, ինչպես գրում է Bloomberg-ը, չի կարծում, որ Կոնգրեսի հավանությունն անհրաժեշտ է։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է բաց պահել դեպի ԱՄՆ օրինական ներգաղթի ճանապարհը, չնայած որ նա իրականացնում է անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսումներից մեկը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…