Լրահոս 24/7

Սահմանամերձ Բերդ քաղաքում ներդրումային միջավայրի արհեստական խոչընդոտների վերաբերյալ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ 

Սահմանամերձ Բերդ քաղաքում ներդրումային միջավայրի արհեստական խոչընդոտների վերաբերյալ

Հարգելի պարոն վարչապետ,

Հայաստանի ամենահեռավոր, բայց միևնույն ժամանակ հսկայական ներուժ ունեցող սահմանամերձ քաղաքներից մեկը՝ Բերդը, այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։ Նոր ճանապարհները, վերածնվող տուրիզմը, տեղական ու արտաքին ներդրումները կարող էին լինել քաղաքացիական վերածննդի հիմք։ Բայց ինչու՞ է այդ վերածնունդը խեղդվում տեղում՝ հենց պետական համակարգի ներկայացուցիչների ձեռքով։

Ինչպե՞ս է հնարավոր, որ մի համայնք, որն այսքան երկար ժամանակ եղել է մեկուսացած, այժմ կրկին հայտնվի փակուղու մեջ՝ մի քանի գործադիր պաշտոնյաների անձնական ագահության, անգործության ու քաղաքական հաշվեհարդարի պատճառով։

Բերդ համայնքի քաղաքաշինության բաժնի պետ Վաղարշակ Գրիգորյանը, ով անցնում է մի քանի քրեական գործերով, այսօր փաստացի գործում է որպես քաղաքական հաշվեհարդար իրականացնող գործիք։
Նրա կատարած գործողությունների և օրենքի դիտավորյալ շփոթ առաջացնող մեկնաբանության արդյունքում՝ համայնքային զարգացման ծրագրերի դադարեցում, օրինական շինարարությունների խափանում, անիրատեսական վարչական տույժեր։
Ամեն ինչ հուշում է մեկ բանի մասին՝ սա քաղաքական վրեժ է։ Վրեժ՝ իր անձնական կարգավիճակի վատթարացման, նախկին քաղաքական կապերի և ներկա իշխանության դեմ ունեցած ակնհայտ ատելության համար։

Ինչու՞ է այս պաշտոնյան մինչ օրս աշխատում։ Ո՞վ է նրան պաշտպանողը։ Ինչու՞ են օրենքները մեկնաբանվում այնպես, որ ցանկացած դրական նախաձեռնություն վերածվում է կասկածելի իրավական խնդրի։ Ո՞ւմ է ձեռնտու պահպանել այս համակարգային քաոսը սահմանամերձ քաղաքում։

📌 Օրենքի կամայական մեկնաբանությունները, անձնական թշնամանքն ու ուղղորդված վարչարարությունը ոչ միայն վնասում են պետությանը, այլ բարոյապես ոչնչացնում են այն հավատը, որ սահմանամերձ բնակիչը կարող է ապրել, ստեղծել, զարգացնել։


📌 Տեղում ցանկացած ստուգում կհաստատի, որ իրավական հիմքերը ոչ թե բացակայում են, այլ՝ ուղղակի խեղաթյուրվում են՝ անհրաժեշտ արդյունքի հասնելու նպատակով։


📌 Մեր պետական կառավարման համակարգը չի կարող հանդուրժել այդպիսի գործելակերպ։ Եթե այսօր չարձագանքենք, վաղը նման պաշտոնյաների  պատճառով հեռանալու են այն հատ ու կենտ լավատեսները, ովքեր սահմանից 10կմ այս կողմ նոր բիզնես են հիմնում։

Պահանջում ենք՝

-Շտապ գործուղել նախարարության վերահսկողական հանձնաժողով Բերդ՝ ուսումնասիրելու փաստացի իրավիճակը։

-Բացահայտել՝ արդյո՞ք տվյալ պաշտոնյան ունի համապատասխան իրավասություն և բարոյական իրավունք մնալու իր պաշտոնում։

-Հանրային պատասխան տալ՝ ինչու են սահմանամերձ ներդրումները խեղդվում պաշտոնական ապօրինությունների պատճառով։

-Գնահատել կոնկրետ դեպքով պաշտոնյայի կայացրած վճռի իրավաչափությունը։ 

Հարգանքով՝
Էդգար Բաբայան
Հայաստանի ռեստորատորների և հոթելյերների ասոցիացիայի նախագահ

Թիվ 1

Recent Posts

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

7 minutes ago

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

42 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

45 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

1 hour ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

1 hour ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

2 hours ago