Լրահոս 24/7

Պատերազմ դժվար թե լինի, քանի որ դրա կարիքը այս պահին չկա. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ։

Քանի որ շատ է գրվում Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կողմի կառավարմանը հանձնելու մասին, ասեմ մի քանի բան:

ա/ Մոտ մեկ շաբաթից սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. օրն ու վայրը հետո կգրեմ, հիմա գնում եմ ծառերս ջրելու, ժամանակ չունեմ,
բ/ ճանապարհի կամ միջանցքի կառավարումը Թրամփի վարչակազմը Երևանին առաջարկել է հանձնել ԱՄԵՐԻԿԱՀԱՅԿԱԿԱՆ կազմակերպության կառավարմանը,
գ/ եթե եղել եք Մեղրիում, ապա տեսած կլինեք, որ Արաքսի կիրճերում մի հատ երկաթուղի ու կողքն էլ մի հատ միջազգային ճանապարհ կառուցելը ֆիզիկապես դյուրին գործ չէ. եթե նման միջանցք լինի, դա ուղղակի չի կարող ունենալ մեծ նշանակություն, ընդամենը Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ ու նաև՝ Թուրքիայի,
դ/ մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց Բաքուն շարունակում է պահանջել Մինսկի խմբի լուծարում, ինչին Երևանը տասը ձեռքով կողմ է…
ե/ էս ամեն ինչը դեռ շատ հում է՝ կյանքի կոչվելու համար:
զ/ պատերազմ դժվար թե լինի, քանի որ դրա կարիքը այս պահին չկա։

Առայժմ այսքանը»։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

14 minutes ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

31 minutes ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

46 minutes ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

51 minutes ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

1 hour ago

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…

1 hour ago