

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90?
Հնարավոր է մեր եկեղեցականների գործուն աջակցությամբ, մարդկանց, ովքեր անտարբեր չեն մեր եկեղեցու, կանոնագրքի, կարգուկանոնի հանդեպ. իրենք էլ պետք է իրենց խոսքն ասեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով կաթողիկոսի հեռացման հնարավորության մասին հարցին:
«Իսկ կաթողիկոսը պետք է ուղղակի ողջախոհություն ցուցաբերի: Գիտեք, ինքը, ես ուղղակի զարմանում եմ, որ էս աշխարհի երեսին բոլորի հետ լեզու է գտնում, բացի ՀՀ օրինական, ընտրված իշխանություններից: Այն ժամանակ, երբ իշխանության մարդիկ գալիս էին կրակոցներով, ինքը որևէ խնդիր այդտեղ չէր տեսնում: Մարտի 1-ից հետո մի դատապարտող հայտարարություն արե՞ց: Հոկտեմբերի 27-ից հետո ցույց տվե՞ց քաղաքացիական, հոգևոր կեցվածք, դիրքորոշում, դարձա՞վ մարդկանց հույսի հանգրվան, որ մարդիկ իր խոսքն էլ լսեին. չէ՛, ինքը միշտ օրհնել է ինչ վատ բան կատարվել է, բոլոր կեղծված ընտրություններով եկած իշխանություններին գնացել-օրհնել է, չկեղծված ընտրություններով եկած իշխանությունների հետ ինքը խնդիր ունի: Կարող է պատճառը շատ ավելի մերկանտիլ է, քան մեզ թվում է»,- նշեց Եղոյանը:
«Այս գործընթացը ինչ-որ մեկին կաթողիկոս դարձնելու մասին չէ, այս գործընթացը ոչ լեգիտիմ, լեգիտիմության պակասով կաթողիկոսին հեռացնելու մասին է»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…