

Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով մամուլում շրջանառվող տեղեկություններից, ըստ որոնց՝ Մայր Աթոռում իրավապահները գործողություններ են պլանավորում իրականացնել:
Պատգամավորը նկատեց՝ եթե այնտեղ կա հանցագործության հետ առնչվող ինչ-որ փաստ, բնականաբար, կարող են լինել, իսկ եթե չկա հանցագործության հետ կապված քննությյան անհրաժեշտություն, բնականաբար պետք չէ, որ լինի:
«Մայր Աթոռը Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ է: ՀՀ-ում իրավապահների քննության համար փակ տարածք չկա»,- ասաց Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե ինչ շարժում է լինելու, որը առաջնորդելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորը ասաց, թե դրա մասին լրացուցիչ կհայտարարվի:
«Այսինքն՝ տեռորիզմն օրհնող ու դրա մեջ մինչև ականջները թաթախված անբարոյականները պետք է դադարեն իրենց ներկայությամբ պղծել մեր եկեղեցին»,- նշեց նա՝ հավելելով, թե միայն այն, որ հոգևորականը կարող է ասել՝ երկու հոգու պատի տա «գյուլլում» ես, ընտանիքին փոխհատուցում ես տալիս, ու ընտանիքը երախտապարտ է լինում, բավական է ասել, որ նրանք իրենց ներկայությամբ պղծում են եկեղեցին:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է պատրաստվում շարժումը կաթողիկոսին հանել Մայր Աթոռից, ինչին ի պատասխան՝ նա պարզաբանեց՝ հարցը ոչ թե կաթողիկոսին հանելու մասին է, այլ վեհարանում վեհափառ ունենալու մասին:
«Որովհետև այս պահին վեհարանում վեհափառ չկա: Ես իմ վստահությունն եմ հայտնում, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը նման անունով մարդու կաթողիկոս չի ճանաչում»,- ընդգծեց Ալեքսանյանը:
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է պատգամավորը նման պնդում անում, Ալեքսանյանը պարզաբանեց՝ իր կարծիքը ձևավորվել է բազմաթիվ քաղաքացիների հետ շփումների ու հազարավոր քաղաքացիների նամակների ու գրառումների հիման վրա:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…