

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոչ մի ակնկալիք չունի, որ իրավապահ համակարգը Արթուր Սարգսյանի գործով օրենքի շրջանակներում որևէ որոշում կկայացնի։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում։
«Իրավապահ համակարգն ամեն կերպ ուզում է գոհացել Նիկոլ Փաշինյանին ու նրա սիրտը փառավորել։ Լրատվամիջոցներից մեկի այդ խայտառակ հրապարակումը ՔՊ–ական պատգամավորներն իրենց համար դոգմա են ընդունել ու առանց կասկածի ուղղակի պնդում են, որ մարդն ահաբեկիչ է կամ հանցագործ է»,– ասաց նա։
Իշխանության ներկայացուցիչների այսպիսի մեղադրանքներն ընդդիմության հասցեին Գառնիկ Դանիելյանը զառանցանք է համարում ու պնդում, որ ամեն ինչ վախի մթնոլորտում է արվում։
«Մենք չենք թաքցնում, որ այդ տարիներին փողոցային պայքար ենք վարել, իսկ այն պահին, երբ փողոցում չենք եղել, պատրաստվել ենք դրան։ Եթե սրա մեջ ահաբեկչության տարր կա, ապա ամենամեծ ահաբեկիչը հենց Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ 2018–ին նույն ձևով էր ինքը վարվում»,– ասաց Դանիելյանը։
Պատգամավորը հավելեց նաև, որ չնայած իշխանությունների բոլոր գործողություններին, սրբազաններն առույգ են, ոգով ամուր են և կոչ են անում բոլորին շարունակել պայքարը:
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քննում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ դատախազությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…