

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցրերի, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
«Անկարան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Աբու Դաբիում մեկնարկած խաղաղության բանակցություններին և կշարունակի աջակցել Կովկասում երկարատև հանգստություն հաստատելու ջանքերին»,- Այս մասին, «Անադոլու» պետական գործակալության փոխանցմամբ, նշել է նա։
Հիշեցնենք՝ 2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ)։
Երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման տարբեր ասպեկտներ, սահմանազատման պետական հանձնաժողովներին հանձնարարել շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրի միջև երկկողմ բանակցությունները:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…