

Պետք է մոդելավորենք, թե 300 դպրոցների ճարտարապետությունը ինչքանով է բավարարում պահանջարկը. Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա նորակառույց դպրոցներ ու կրթահամալիրներ ենք ստեղծում և ուզում ենք, որ այդ շենքերը, այդ ենթակառուցվածքը հին ժամանակվա ծանոթ տրամաբանությամբ դասերից հետո դռները չփակեն և գնան տներով։
Այնտեղ շարունակվի և համայնքային և կրթական գործունեությունը, ներառյալ՝ մարզական ու արվեստի ուղղություններով։
Մենք հիմա պարզապես պետք է մոդելավորենք, թե 300 դպրոցների ճարտարապետությունը ինչքանով է բավարարում պահանջարկը, մասնավորապես, արվեստի, սպորտի համար»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ հաջորդ փուլում պետք է հաշվարկեն՝ քանի մարզադպրոց, արվեստի դպրոց, երաժշտական դպրոց է կառուցվելու։
«Ընդ որում, այստեղ հիբրիդային մոտեցումներ կարող են լինել։ Մասնավոր հատվածի հետ էլ հիմա մարզական դպրոցների ծրագրեր ենք իրականացնում, որ, այդ թվում, մեծահասակների համար սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն լինի։ Կրթական ծրագրերը կարող են այդտեղ տեղավորվել»,- ասել է Փաշինյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…