Լրահոս 24/7

Կառավարությունը շուրջ 52 մլն դրամ կտրամադրի 1988-ի երկրաշարժից տուժած 7 ընտանիքի

Կառավարությունը շուրջ 52 մլն դրամ կտրամադրի Լոռու մարզում 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 7 ընտանիքի՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Աջակցությունը կտրամադրվի 2025-ի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Որոշումն ընդունվել է հուլիսի 17-ի կառավարության նիստի ժամանակ։

Ըստ որոշման՝ գումարը կհատկացվի Լոռու մարզպետի աշխատակազմին՝ 2024-ին շահառու ճանաչված և դատարանի որոշմամբ բնակարանային իրավունքները վերականգնած ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար։ Ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղակի դրամական փոխանցման կամ բնակարանի գնման վկայագրի տեսքով:

Աջակցության հիմնական պայմաններն են՝

Շահառու ընտանիքները պետք է դիմեն մարզպետին մինչև 2025-ի սեպտեմբերի 15-ը։
Վկայագրի հիմքով բնակարան ձեռք բերելու վերջնաժամկետը սահմանված է 2026-ի դեկտեմբերի 31-ը։
Աջակցության գումարը որոշվում է ընտանեկան կազմին հասանելիք բնակարանի մակերեսի և 2023-ի շուկայական միջին գների հիման վրա։
Եթե ընտրված բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով սահմանված գումարը, տարբերությունը լրացվում է շահառուի կողմից, իսկ ցածր արժեքի դեպքում՝ տնտեսված գումարը մնում է շահառուին։
Վկայագրով աջակցություն ստանալու համար շահառուները պետք է հրաժարվեն հետագայում պետական կամ համայնքային մարմիններից բնակարանային պահանջներ ներկայացնելուց։
Աջակցություն ստացած ընտանիքները պարտավորվում են ազատել և քանդել իրենց կողմից զբաղեցված ժամանակավոր շինությունները՝ կառավարության 2009-ի համապատասխան որոշման դրույթներին համաձայն։

Որոշման շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված այն շահառուների համար, որոնք չեն դիմի մարզպետարան մինչև սահմանված ժամկետը, չեն ստանա վկայագիր, կամ հրաժարվեն աջակցությունից։ Նրանց, սակայն, կմնա մասնակցության իրավունք այլ բնակարանային ծրագրերում։

Լոռու մարզպետարանը պետք է ապահովի շահառուների ծանուցումը, պայմանագրերի կնքումը և միջոցների փոխանցումը՝ մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Քաղաքաշինության կոմիտեն պարտավոր է կառավարությանը տրամադրել եռամսյակային և ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ մինչև 2027-ի փետրվարի 15-ը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

8 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

8 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

8 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

8 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

9 hours ago