Լրահոս 24/7

Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց

Ֆասթ Բանկի հովանավորությամբ և Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոց։ Ամառային դպրոցն իրականացվում է արդեն 7 տարի անընդմեջ. այս տարի այն անցկացվել է Ծաղկաձորում՝ հյուրընկալելով 8 երկրից ժամանած 57 բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների։

Դասընթացները վարել են 9 մասնագետներ, 7-ը՝ արտասահմանից, 2-ը՝ Հայաստանից։ Նրանց թվում են եղել թե՛ միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ, թե՛ իրենց ոլորտում արդեն հաջողություններ գրանցած երիտասարդ մասնագետներ։

Ամառային դպրոցի կազմակերպիչներից Ջուլիետ Բոյաջյանն ընդգծել է ժամանակակից աշխարհում գիտական ներուժի զարգացմանն ուղղված հնարավորությունների ստեղծման կարևորությունը․ «Ամառային դպրոց կազմակերպելն իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ նաև մեծ պատասխանատվություն է ու մեզ նաև շատ անհրաժեշտ է լինում օգնություն: Այս դեպքում մեզ բավականաչափ օգնել են մեր հովանավորները, մասնավորապես պլատինե հովանավոր Ֆասթ Բանկը, որը շատ օգնել է կազմակերպելու հարցում նաև ուսանողների հետ շփումներում» , – ասել է նա։

«Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոցի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մի կողմից ոլորտի մասնագետները կկիսվեն արդիական գիտելիքներով, մյուս կողմից մասնակիցները հնարավորություն կունենան դասախոսություններ լսել առաջատար մասնագետներից, կապեր ձեռք բերել, գիտելիքներ փոխանակել և միմյանց հետ շփվել: Ֆասթ Բանկը նորարարական լուծումներին միտված բանկ է, որտեղ կարևորում են գիտական առաջընթացն ու ՏՏ մասնագետների համայնքի ձևավորումը։

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

5 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

31 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

42 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

1 hour ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

1 hour ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago