

Ազնավուրի հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:
Արձանի բացումից առաջ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Ազնավուրի արձանի բացումը նախաձեռնվել և ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:
«Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր երևանցիների և Երևանի հյուրերի համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ Ազնավուրը յուրաքանչյուրի կյանքում առանձնահատուկ հարազատ է, և հազվադեպ է, որ մարդիկ, անձամբ չճանաչելով մարդուն, ունենան հարազատության այսպիսի զգացում մեկի հանդեպ:
«Կինո, թատրոն, կերպարվեստ. բնական է, որ այս հրապարակն Ազնավուրի անունով կոչելը և այստեղ Ազնավուրի արձան ունենալը շատ ներդաշնակ և տրամաբանական է:
Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այնպես էլ Ազնավուրն իր ամբողջ գործունեությամբ շարունակում է միավորել մեզ»,- ասաց նա:
Նիկոլա Ազավուրը հիշեցրեց, որ անցած տարի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Ֆրանսիայում հիմնվել է Ազնավուրի անվան պարտեզը Շանզ Էլիզեի սկզբնամասում: Այդ իսկ օրը Փարիզի քաղաքապետը պարտավորվել է, որ այդ նույն պարտեզում կլինի Ազնավուրի հիշատակի համար մի արձան:
«Հուսանք՝ այս երկու վայրերը թե՛ Երևանում, թե՛ Փարիզում կկարողանան մի ամուր կամուրջ կազմել Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության այս հզոր կապով, որը հայրս երբեք չի դադարել քարոզել, մարմնավորել իր ամբողջ կյանքի ու գործունեության ընթացքում»,- ասաց նա:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասաց, որ Ազնավուրը սիրում էր հիշեցնել, որ ինքը 100 տոկոսով հայ է, և 100 տոկոսով՝ ֆրանսիացի. «Ազնավուրը փարիզեցի տղա էր, բայց նա միշտ հիշում էր, որ նաև հայ է»:
Քանդակի հեղինակ Դավիթ Մինասյանն ասաց, որ խորհրդանշական է այն հանգամանքը, որ ձուլման աշխատանքները կատարվել են Գյումրիում, ապա հավելեց. «Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց իր հետ 1,5 տարի ընկերություն անել»:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…