Լրահոս 24/7

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անցնել հարձակման․ WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում կոչ է արել Կիևին պաշտպանությունից անցնել հարձակման։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի զրուցակիցը պատմել է, որ նույն զրույցի ընթացքում Թրամփը հարցրել է Զելենսկուն, թե արդյոք Կիևը կարող է հարձակվել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա։ Ուկրաինայի ղեկավարը պատասխանել է, որ դա հնարավոր է, եթե երկիրը համապատասխան զենք ունենա։

Հուլիսի 15-ին Financial Times-ը գրել էր, որ Թրամփը Զելենսկու հետ զրույցում կոչ է արել նրան հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում։ Թերթի զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան առաջնորդը ցանկանում է Ռուսաստանին ստիպել բանակցել՝ ստիպելով ռուսներին «ցավ զգալ»։

Կրեմլում, մեկնաբանելով այդ հրապարակումները, ենթադրել են, որ դրանք կարող են հիմնված լինել ֆեյքերի վրա։ «Նման հռետորաբանությունը, որպես կանոն, ֆեյք է լինում։ Ավելի հաճախ։ Բայց հաճախ երբեմն լինում են նաև լուրջ արտահոսքեր», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին չպետք է հարվածներ հասցնի Մոսկվային։ Սպիտակ տանը նույնպես հերքել են, որ ԱՄՆ նախագահը Զելենսկուն կոչ է արել հարվածել Մոսկվային։ Այնտեղ հայտարարել են, որ Թրամփը պարզապես հետաքրքրվել է, թե արդյոք Ուկրաինայի ԶՈւ-ն նման հնարավորություն ունի։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

6 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago