Լրահոս 24/7

Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա. Ռոմանոս Պետրոսյան

«Չեմ կարող երաշխավորել՝ էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա»,- լրագրողներին ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մեկնաբանելով ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ երաշխիք են տալիս՝ 10 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու:

«Ինչպես կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում էներգետիկ համակարգում կամ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում»,- նշեց Պետրոսյանը։

Ըստ նրա, գուցե երկու տարի հետո գուցե էներգետիկ ոլորտի այնպիսի գյուտ հայտնաբերվի աշխարհում, որ սակագները կիսով չափ նվազեն։

«Այդ հայտարարությանն առնվազն քաղաքականության հայտարարություն կարող եմ անել՝ չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց կարող եմ երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ, տնտեսվարման մեջ՝ այդ թվում հարգելով տնտեսվարողի շահերը, իր եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ։ Բայց որ սակագինը, սակագնի կապված բոլոր գործընթացներն անցնելու են օրենքի տառին համապատասխան, որևէ մեքենայնություն, զարտուղի հաշվարկներ, իրականության խեղում, կոռուպցիոն որոշումներ, իմ լիազորությունների շրջանակում բացառում եմ»,- ասաց Ռ. Պետրոսյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago