Լրահոս 24/7

Սա իմ կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկն է. Լևոն Արոնյան

«Սա իմ կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկն է, անկասկած ամենամեծը, եթե հաշվի առնենք մրցանակային ֆոնդը», – ասել է Լևոն Արոնյանը, ով իր ուշագրավ հաջողության համար «Մեղքերի քաղաքում» խաղատուն գնալու կարիք չուներ։ Այս մասին գրում է freestyle-chess.com-ը։

«Ես անչափ ուրախ եմ և շնորհակալ այս հնարավորության համար», – ասել է 42-ամյա հայ շախմատիստը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ ստանալով 200 հազար դոլար: Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ է տարել Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Մոկե Նիմանի նկատմամբ:

Հուլիսի 20-ին Արոնյանը հաղթել էր Հանս Մոկե Նիմանին, որի խաղը մրցաշարի ողջ ընթացքում տպավորիչ էր։

«Ես բավականին հանգիստ էի», – ասել է Արոնյանը 22-ամյա ամերիկացու դեմ եզրափակչի մասին, որին նա մրցաշարի սկզբում կատակով անվանել էր «Պրոֆեսոր»։

«Գիտեք, դուք հասնում եք եզրափակիչ։ Դա այդքան էլ կարևոր չէ։ Մրցաշարը հաջող էր, այնպես որ ես բավականին հանգիստ էի և ուզում էի պարզապես խաղալ և զվարճանալ», – ավելացրել է նա։

«Վերջերս ստացած ոչ այնքան լավ արդյունքներից հետո ես որոշակի վերականգնման կարիք ունեի, ուստի ուզում էի ցույց տալ, որ կարող եմ պայքարել և լավ հանդես գալ», – ասել է Արոնյանը, ով ավելին է արել, քան պարզապես վերականգնվել է. նա շախմատի աշխարհին հիշեցրել է իր լավագույն օրերը, երբ նա հաղթել էր ՖԻԴԵ-ի աշխարհի երկու գավաթ և դարձել պատմության մեջ չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող խաղացողը:

Նրա հաջողության պատճառներից մեկն այն է, որ նա իր ընտանիքին իր հետ բերեց Լաս Վեգաս: «Կինս, դուստրս և ամբողջ ընտանիքս ամեն օր այստեղ էին ինձ հետ, և հենց նրանց շնորհիվ եմ ես ուժ գտնում պայքարելու: Նրանք ինձ շատ են ուրախացնում, և ես երջանիկ եմ: Ես շատ շնորհակալ եմ, և ինձ համար մեծ պատիվ է նրանց կողքին լինելը, քանի որ նրանք լավ մարդիկ են», – ասել է Արոնյանը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

12 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

12 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

13 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

13 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

13 hours ago