Լրահոս 24/7

Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն

Հուլիսի 14-ին Fastex-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն։

«Բահամուտ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Fastex-ը մարզական ֆեդերացիաներին, մարզիկներին, մարզիչներին տրամադրում է աջակցություն, որն այս պահի դրությամբ ընդհանուր հաշվով 1մլրդ 159 մլն դրամ է։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է․ «Այսօր կարևոր օրերից մեկն է` ընդգծելու մեր համագործակցությունը։ Նշեմ, որ մինչ օրս, հայկական սպորտի զարգացման համար ընդհանուր հաշվով մենք հատկացրել 1մլրդ 159 մլն դրամ»:

Նախորդ տարի հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։

Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Fastex-ի իրականացրած նախաձեռնությունը․ «Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար։ Եվրոպայի առաջնություններում 37 մարզիկների պատվին վեր է խոյացել մեր եռագույնը, որոնցից 11-ն ուղեկցվել են մեր օրհներգով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը և Fastex-ն այսօր ևս մեկ անգամ պարգևատրել են մեր մարզիկներին, մարզիչներին, ֆեդերացիաներին և բժիշկներին։ Fastex-ի նախաձեռնությունը համարժեք է պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին։ Հուսով եմ, որ այսօրվա պարգևատրումները լրացուցիչ խթան կհանդիսանան մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին», – ասել է նա։

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago