Լրահոս 24/7

Գալստանյանը «բա՜րձր ծիծաղելով» է արձագանքել է խմբային հայցի մեր նախաձեռնությանը․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրյալ պարոն Գալստանյանը ՔԿ կենտրոնից «բա՜րձր ծիծաղելով» արձագանքել է ժողովրդին ուղղված վիրավորական արտահայտությունների համար խմբային հայցի մեր նախաձեռնությանը: Նախ ողջունում եմ Բագրատ Գալստանյանի ազնվությունը, որ չի փորձել հերքել կամ, ասենք, գրքային ինչ-որ ժանրի վերագրել «խորը անասուն» կամ «գյուլլել» արտահայտությունները և ուղղակի բա՜րձր ծիծաղել է…

Իմ մասին քամահրական և չակերտաշատ հատվածը մեծահոգաբար բաց կթողնեմ, երևի գրել է հետո է մեջբերել Սիրաքի Իմաստության 5։16-18 հատվածը՝ «ծիծաղելու» արանքում չնկատելով, որ չի հետևում իր իսկ մեջբերումներին։

Իսկ ինչ վերաբերում է 2012թ. գրված թեզին, սիրով կարդացի: Չեք պատկերացնի, առաջադրված մոտեցումների մեծ մասի և քննադատության հետ լրիվ համաձայն եմ. այ, որ նախկին իշխանություններն այն ժամանակ ականջալուր լինեին պարոն Գալստանյանի թեզերին և ջանքեր կիրառեին իրակացնելու անհրաժեշտ բարեփոխումները, որ արվում են և արձագանքեին համակարգային խնդիրներին, գուցե ժողովրդի ցասումն էլ այդքան մեծ չլիներ 2018թ., բայց որքանով գիտեմ, ակտիվ կապի մեջ են, ուշ չի, իրենց էլ կարելի ուղարկել, թող հետհայացք գցեն…

Ինչքա՜ն լավ կլիներ շարունակեիք զբաղվել «կենսաբժշկաբարոյագիտական» գիտություններով և ոչ թե ահաբեկչական և մարդկանց «գյուլլելու» անփառունակ ցնորքներով տարվեիք: Այս թեմային այլևս միայն դատական գործի շրջանակներում կանդրադառնամ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Թիվ 1

Recent Posts

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

22 minutes ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

1 hour ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

2 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

2 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

2 hours ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

2 hours ago