Լրահոս 24/7

Բերդի քննչականի ղեկավարի գործողությունները քննության կենտրոնում. գործը կքննի հակակոռուպցիոն կոմիտեն

2025թ. հուլիսի 27-ին Բերդի ոստիկանության բաժանմունքում գրանցվել է հաղորդում այն մասին, որ գիշերային ժամերին՝ 01:00-ից մինչև առավոտյան 09:00-ն ընկած ժամանակահատվածում, Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանը հեռախոսազանգերի և այլ միջոցներով շարունակաբար փորձել է կապ հաստատել tiv1.am լրատվական կայքի հիմնադիր Էդգար Բաբայանի հետ։

Ըստ հաղորդման՝ պատճառը Բաբայանի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գնահատողական կարծիքն է՝ վերաբերվող Բերդում վերջերս անցկացված մշակութային միջոցառմանը և դրա կազմակերպիչներին։

Էդգար Բաբայանը, ով միաժամանակ հանդիսանում է Հայաստանի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ, ինչպես նաև Բերդ համայնքում ներդրումային ծրագրեր իրականացնող գործարար, հայտարարել է, որ զանգերի ընթացքում իրեն ուղղվել են փողոցային և սպառնալիքներով հագեցած խոսքեր, ներառյալ՝ կյանքի և առողջության դեմ ուղղված սեռական բնույթի արտահայտություններ։

Ի պատասխան կատարվածի, Բաբայանը ահազանգել է ոստիկանություն՝ 1-02 թեժ գծով։ Ոստիկանության հաղորդմամբ, Բերդի ոստիկանապետի հանձնարարությամբ դեպքին տրվել է արագ արձագանք և քաղաքացուց ընդունվել է գրավոր հաղորդում։

Համայնքում ներդրումային գործունեությամբ զբաղվող անձի հանդեպ հնարավոր ճնշումները, ըստ որոշ աղբյուրների, կապված են տեղական իշխանությունների շրջանում ստեղծված անհանգստության հետ՝ կապված տարածաշրջանային զարգացումներին ու քաղաքացիական ներգրավվածությանը։


Հատկանշական է նշել, որ  փողոցային այս պահվածքի հեղինակն է Բերդում հայտնի Մանուչարյանների ընտանիքի փեսան որը համատեղության կարգով նաեւ Բերդ համայնքի քննչականի պետն է։ Զուգադիպությու՞ն։


Համայնքում Էլեկտրոցանցից մինչեւ իրավապահ համակարգ մետաստազներով տեղավորված այս կլանը չի հանդուրժել եւ շարունակում է չհանդուրժել այլակարծություն։


Հիշեցնենք, որ Բերդում հայտնի նախկին քաղաքապետ Մանուչարյանը,  մերձավոր շրջապատը եւ բարեկամները անցնում են տարբեր քրեական գործերով։  

Միջադեպի վերաբերյալ Բերդի քննչական ծառայության կողմից առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացվել։ Դեպքի մանրամասները ուսումնասիրվում են իրավապահների կողմից։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

2 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

3 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

6 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

6 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

7 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

7 hours ago