Լրահոս 24/7

Տղեք, ըսիգ տուն-քաղաք է, ոչ թե` տուն-գաղութ․ Շիրակի մարզպետը՝ Գյումրու շատրվանների երգի մասին

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու երգող շատրվաններին, որոնք երեկ ուշ երեկոյան «Доля воровская» էին «երգում»։

Գյումրու երգող շատրվաններին անդրադարձել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

«Առաջին հայացքից նույնիսկ հավատալն է բարդ, որ սա կատարվում է մեր քաղաքում: Այն քաղաքում, որը մշակույթի ստեղծման հզոր հարթակ է, որի հանրահռչակման, զբոսաշրջային ներուժը իրապես գործի դնելու համար տարիներ շարունակ աշխատել ենք ու փորձել մաքրել ամեն տեսակ արատավոր երևույթից:

Խիստ դատապարտում եմ այս մոտեցումը, ուզում եմ հիշեցնել, որ Գյումրին այլևս ուրիշ շնչով ու ուրիշ տեսակ քաղաք է: Վերջին տարիներին այն դարձել է տարածաշրջանի ամենագրավիչ կետերից մեկը, և հիմա, դուք անկարող եք այն սարքել ձեր պատկերացումներին ու ձեր մտածելակերպին հարմար, գուցե դա իրապես բարդ է թվում, բայց այլ ելք չունեք:

Կրկնում եմ` այդ ժամանակները հետ բերել դուք անկարող եք:

Եվ ուրեմն, վերանայեք պատանեկան արակածախնդրությունը, և ձեր ռեպերտուարը պահեք ձեզ` հարմարվելով քաղաքի նոր դեմքին:

Տղեք, ըսիգ տուն-քաղաք է, ոչ թե` տուն-գաղութ»,-գրել է մարզպետը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

13 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

14 hours ago