

ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը, որով նախարարությունը եկեղեցուն շենք–շինություններ և հողատարածք էր նվիրել: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Դատախազությունը հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025 թ. հուլիսի 30–ին, այն դեռ վարույթ չի ընդունվել: Գործը մակագրված է դատավոր Լիլիթ Դրմեյանին։
Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թ. մարտի 29–ի «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշմանը:
Ըստ այդ որոշման ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք–շինություններն անհատույց օգտագործման իրավունքով նվիրել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն:
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 2019 թ. օգոստոսի 30–ին:
«Պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի, ՀՀ դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,– «Հետքին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…