Լրահոս 24/7

Հերի՛ք է ամեն բանի վրա խոսեք․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը․

«Իրոք, անսահման է որոշ մարդկանց՝ հիմնականում ընդդիմադիր ներկայացող կերպարների մառազմը: Ոչ մի բան իրենց չի գոհացնում ու չի գոհացնի, իսկ էն հիմար, այո՛, կատարելապես հիմար արտահայտությունը, թե այս փողը ուրիշ ավելի կարևոր բանի վրա ծախսելու, ընդհանրապես հավասարը չունի:

Այո՛, ամեն ինչի փողը կարելի է ուրիշ բանի վրա ծախսել, նույնիսկ ձեր ինտերնետի փողը, որ ամեն ամիս վճարում եք ինտերնետ ունենալու համար, կարելի է բաժանել չունևորներին կամ ուղարկել որևէ բարեգործական ֆոնդ, միևնույնն է ոչ մեկին իրակակում պետք չի ձեր ասածները: Թող ծեծված թվա, դուք չկամ, չար, նախանձ, անգրագետ կերպարներ եք: Ձեզ պետք է գաղջ լինի, որ դուք խոսելու բան ունենաք, պետք է մութ լինի, որ խավարասեր ձեր տեսակը գոհ լինի, պետք է դժբախտություն լինի, որ հույզերի վրա խաղաք, պետք է երկրին վատ լինի, որ դոշ ծեծեք ու հայրենասեր խաղաք:

Հերի՛ք է ամեն բանի վրա խոսեք, հերի՛ք է ձեզ խելոքի տեղ դնեք՝ չհասկանալով, որ բոլորը տեսնում են ձեր հիմար ու դատարկ լինելը: Վիճել ձեր հետ նրա մասին, թե որքան կարևոր է երկրի վարկանիշի համար, տնտեսության համար նման միջոցառումները կամ պատմել, որ Երևանի և կողքի քաղաքների հյուրանոցներում ուղղակի տեղ չկա և ռեստորանները լեփ-լեցուն են, իմաստ չեմ տեսնում: Գնացեք ու շարունակեք ողբալ, չարախոսել փնփնթալ, ձեզ լսող վաղուց չկա: Հայ ազգն այլևս պետք է ուրախանա, երգի, պարի, ապրի և աշխարհի մի մաս լինի»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

9 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

13 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago