Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթ 2025-ին

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է Սևանա լճի ափին կայացած տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Սևան ստարտափ սամմիթ 2025-ին։

Սամմիթի ընթացքում Ֆասթ Բանկը ներկայացրել է իր նոր թողարկած Visa Digital թվային քարտը, որը թույլ է տալիս իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ: Միջոցառման յոթ օրերի ընթացքում Բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են անվճար Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտեր։

Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները ծանոթացել են Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, այդ թվում՝ ՖասթX նոր վարկատեսակին, որը FTN-ի գրավադրմամբ վարկային գիծ է: Այն թույլ է տալիս թվային ակտիվների (FTN) սեփականատերերին ստանալ վարկային միջոցներ առանց իրենց կրիպտոակտիվները վաճառելու՝ ապահովելով ֆինանսական ճկունություն և ազատություն։ Բանկի տաղավարում կազմակերպել են նաև մի շարք հանդիպումներ, ինտերակտիվ քուիզեր և խաղեր. հաղթողները պարգևատրվել են նվերներով և Բանկի հատուկ ապրանքանիշային փաթեթներով։

Հավելենք նաև, որ Սևան ստարտափ սամմիթ 2025-ին մասնակցել են ավելի քան 15․000 այցելուներ, 200-ից ավելի ստարտափեր, 300-ից ավելի մենթորներ ու ներդրողներ շուրջ 50 երկրից։ Միջոցառումը կարևոր ներդրում է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման գործում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

2 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

3 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

3 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

3 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

4 hours ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

4 hours ago