Լրահոս 24/7

Ներկայացվել են տրանսպորտի վճարման թղթային QR կոդով ուղետոմսի այլընտրանքները

Միասնական տոմսային համակարգում այլևս չեն գործածվում թղթային QR տոմսերը, որովհետև այդ քանակի թղթի տպագրությունը, բնապահպանական տեսանկյունից, այդքան էլ ճիշտ չէ. մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Այն քաղաքացիները, որոնք առաջ QR ուղետոմսեր էին ձեռք բերում թղթային տարբերակով, կարող են այլևս ձեռք բերել տրանսպորտային քարտ և, պարբերաբար լիցքավորելով, օգտվել տրանսպորտային ծառայություններից։ Հորդորում եմ քաղաքացիներին՝ տոմսերը ձեռք բերել նախապես։ Քարտերը հնարավոր է լիցքավորել ԹելՍել դրամապանակի, տերմինալների, transport.yerevan.am կայքի միջոցով։ Այսինքն, տնից, առանց հերթ կանգնելու, ձեզ հարմար ժամանակ նախապես մուտք անելով քարտի համարը, լիցքավորել և օգտվել։

Օրինակ, երբ մարդը մետրոյի կայարանում մոտենում է և հենց այդ պահին ցանկանում օգտվել, որոշակի ժամանակ է պահանջվում, սովորաբար, 2-5 րոպե, որպեսզի այդ տեղեկատվությունը համակարգում պտտվի, և կոնկրետ վալիդատոր սարքը իմանա, որ քարտի վրա առկա է ուղետոմս։

Ուստի, անհարմարությունից խուսափելու համար, խնդրում եմ քարտերը լիցքավորել նախապես»։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ տերմինալի միջոցով կոնկրետ քանակի տոմսեր գնելիս նշվում է հեռախոսահամար.

«Մեկ կամ ավել տոմսեր գնելիս, առանց նույնականացման, նշված համարով տոմսերը միանգամից կամ 10-30 վայրկյանի ընթացքում հայտնվում են դրամապանակում։

ԹելՍել դրամապանակից օգտվելու շրջանակներում, դրամապանակից օգտվելու գործընթացում առկա է բարելավում։ Առաջ մարդկանց կողմից հայտը ուղարկվում էր, դիտարկվում, հաստատվում կամ մերժվում, ինչը որոշակի ժամանակ էր պահանջում։ Այժմ այդ գործընթացն իրականցվում է ինքնաշխատ համակարգի միջոցով և ավելի արագ»։

Գրիգորյանի խոսքով՝ թղթային տոմսերի դուրսբերման ժամանակ ապահովվել է մի քանի այլընտրանք, որից քաղաքացիները կարող են օգտվել։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

40 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

2 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

4 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

5 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago