Լրահոս 24/7

Քոչարյանի ձեռամբ, Սարգսյանի ստորագրությամբ ՌԴ-ին է տրվել 5 կարևորագույն օբյեկտ. Պետրոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել՝ նշելով, որ 2002թ. նոյեմբերի 5-ին Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ (վերջինս այդ պահին ՀՀ Պաշտպանության նախարարն էր եւ ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի համանախագահը) ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված Համաձայնագրով 1994-1998թթ. կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնել է կարևորագույն նշանակություն ունեցող էներգետիկ եւ գիտահետազոտական 5 օբյեկտ:

«Հրազդանի ՋԷԿ՝ առանց 5-րդ բլոկի,
Երեւանի «Մարս» գործարան,
«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ,
«Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ,
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն:

Ըստ ստորագրված պայմանագրերի՝ ՌԴ-ն, դառնալով գույքերի նոր սեփականատեր, դրանց նկատմամբ ստանում էր տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, ներառյալ դրա՝ երրորդ անձանց հետագա վաճառքի կամ փոխանցման իրավունքը։

Հրազդան ՋԷԿ-ը գնահատվեց ընդամենը 31 միլիոն դոլար և դարձավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի սեփականությունը:

Պայմանագրով հայկական կողմը նաև Ռուսաստանին բացառիկ իրավունք տրամադրեց մինչև 2005թ. գնելու 5-րդ բլոկը, իսկ մինչ այդ պարտավորվում էր չվաճառել այն: Էլեկտրաէներգիան արտահանելու դեպքում ռուսական կողմն ազատվում էր արտահանման մաքսային տուրքից:

2017 թվականին ՋԷԿ-ը վաճառվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

«Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն գնահատվեց ընդամենը 3.37 միլիոն դոլար:

«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, գնահատվեց ընդամենը 350 հազար դոլար:

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ) ՌԴ-ին որպես սեփականություն հանձնվեց՝ գնահատվելով ընդամենը 2.75 մլն դոլար:

«Մարս» գործարանը գնահատվեց 56.29 միլիոն դոլար:

2013-ին ՀՀ կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ:

«Սիտրոնիքսը» ռուսական «Սիստեմա» ընկերության դուստր կազմակերպությունն է:

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը մայր կազմակերպության գործադիր տնօրենների ցանկում է:

Բացի այդ, ՌԴ-ն՝ որպես սեփականատեր, ստացավ մաքսային արտոնություններ:

Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները, ինչպես նաև հետագայում այդ օբյեկտները վերավաճառելու իրավունքը:

Գույքի շուկայական գնահատումը և անկախ աուդիտորական ստուգումը կատարվեցին Հայաստանի Հանրապետության հաշվին:

Հ.Գ.1.

Այս Համաձայնագրով ռազմավարական կարեւորության գույքերը հանձնելուց բացի, մյուս կողմին տրամադրվեցին նաեւ բազմաթիվ մաքսային արտոնություններ, արտահանումների մաքսատուրքերից ազատումներ, առանց իրավազոր պետության համաձայնության՝ ռազմավարական գույքը վերավաճառելու իրավունք, եւ վերջապես, հանձնվող գույքի շուկայական գնահատումն ու աուդիտն էլ իրականացվեցին ՀՀ հաշվին. ինչն իր հերթին եւս ենթադրում էր բազմաթիվ ածանցյալ բացասական էֆֆեկտներ եւ լրացուցիչ ծանրություն ՀՀ տնտեսության վրա։

Հ.Գ.2.

Կից տվյալ Համաձայնագրի եւ «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ հանձնման-ընդունման Ակտի առաջին եւ վերջին էջերն են։

Հ.Գ.3.

Առաջարկում եմ այս ամբողջ նյութն ու մատնանշված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո եւս մեկ անգամ դիտել ՀՀ քաղաքացի Ռ.Քոչարյանի՝ նախօրեին տված հարցազրույցն ու պատասխանել մի կարեւոր հարցի՝ «ու՞մ շահերից է ապրում/գործում/ջանում շուրջ 10 տարի ՀՀ բարձրագույն պաշտոնն զբաղեցրած սույն անձը եւ ի՞նչ է ուզում վերջապես նա մեր Ժողովրդից…»,- գրել է Պետրոսյանը՝ հրապարակելով փաստաթղթեր:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago