

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իր կառավարությունը քննարկում է Շենգենյան համաձայնագրի շրջանակներում անվիզա ռեժիմի ժամանակավորապես կասեցման հարցը մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար, հաղորդում է Caucasus Watch-ը։
Հրապարակման համաձայն՝ Լեհաստանի վարչապետի նախաձեռնությունը պայմանավորված է արտաքին հետախուզական գործողությունների հետ կապված անվտանգության մտահոգությամբ։
Վենեսուելայի և Կոլումբիայի քաղաքացիները նույնպես կարող են տուժել այս սահմանափակումներից։
Տուսկը նշել է, որ նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիները «հատկապես խոցելի են հավաքագրման նկատմամբ»՝ մտահոգություններ հայտնելով ազգային անվտանգության վերաբերյալ։ Նա հատուկ նշել է Վրաստանի քաղաքացիների հետ կապված «քրեական խնդիրը», բացատրելով, որ «սա ոչ մի դեպքում ազգային առանձնահատկություն չէ», այլ «կազմակերպված հանցավոր խմբերի» հետ կապված խնդիր է։ Տուսկը հաստատել է, որ լեհական իշխանությունները արդեն իսկ իրականացրել են արտաքսումներ և զգուշացրել, որ անհրաժեշտության դեպքում չեն տատանվի շարունակել նման գործողությունները։
Ռադիո Պոլսկիեի փոխանցմամբ՝ Լեհաստանի ներքին գործերի փոխնախարարը RMF FM-ին ասել է, որ սահմանափակումների համար դիտարկվող երկրների շարքում են Վրաստանը, Հայաստանը, Վենեսուելան և Կոլումբիան։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…