Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ֆասթ Բանկը թողարկել է և օգոստոսի 4-ից մինչև նոյեմբերի 7-ը տեղաբաշխում է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75% և 6.25% տարեկան եկամտաբերությամբ:

Բանկը տեղաբաշխում է 10 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով 100,000 ՀՀ դրամ ու 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Նոր պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։

Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 37 մասնաճյուղերից մեկը՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ։

Ծրագրային ազդագրի, ազդագրի լրացման և թողարկման պայմանների էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու համար հարկավոր է անցնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները՝ ստանալ Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակից կամ Բանկի նախընտրելի 24/7 աշխատանքային գրաֆիկով մասնաճյուղից։

Այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտահարկից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 minutes ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

30 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

1 hour ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

2 hours ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago