

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմի 17-րդ տարելիցի կապակցությամբ հղած իր ուղերձում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ պատերազմը սկսել է այդ ժամանակ երկիրը ղեկավարող Միխեիլ Սաակաշվիլին։
«Պատերազմը սկսեց Սաակաշվիլիի արյունալի ռեժիմը։ Սաակաշվիլին իշխանության ղեկին մնաց կեղծված ընտրությունների շնորհիվ, և նրա ոչ ժողովրդավարական, արյունալի ռեժիմը սկսեց օգոստոսյան պատերազմը։ Սաակաշվիլիի ռեժիմն ինքը ստորագրեց Եվրոպայի խորհրդի բանաձևը, որում հստակ նշված է, որ լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել են Սաակաշվիլիի ռեժիմի կողմից Ցխինվալիի ռմբակոծությամբ։ Օգոստոսի 8-ի ամբողջ օրվա ընթացքում Սաակաշվիլին և նրա արյունալի ռեժիմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ անցնում են հարձակման և մտադիր են վերականգնել սահմանադրական կարգը», – հայտարարել է վարչապետ Կոբախիձեն:
2008 թվականի օգոստոսի 7-ին վրացական զորքերը մտան Ռուսաստանի աջակցությունը վայելող՝ Վրաստանից անջատված Հարավային Օսիայի տարածք, փորձելով վերականգնել տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես այն ժամանակ պնդում էր Թբիլիսին՝ կանխելու աճող ռուսական ռազմական ներկայությունը։
Հնգօրյա պատերազմն ավարտվեց Վրաստանի պարտությամբ, երկրի տարածք ներխուժած ռուսական զորքերը ետ քաշվեցին Եվրամիության միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի արդյունքում:
Հակամարտությունը, որը հրահրելու համար Թբիլիսին և Մոսկվան մեղադրում են միմյանց, հարյուրավոր զոհերի, հազարավոր մարդկանց փախստական դառնալու պատճառ դարձավ։ Պատերազմից հետո Մոսկվան է՛լ ավելի ամրապնդեց ռազմական ներկայությունը ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Վրաստանից անջատված մյուս տարածքում՝ Աբխազիայում։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…