Լրահոս 24/7

Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ս․թ․ հուլիսի 20-26-ին մասնակցել է Սևանա լճի ափին կայացած Սևան ստարտափ սամմիթ 2025-ին և յոթօրյա միջոցառման ընթացքում ներկայացրել է դրամապանակի միջոցով Fastex հաշիվների հասանելիության հնարավորությունները։ Միջոցառումը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որը հյուրընկալում է նորարարության ջատագովներին աշխարհի տարբեր ծայրերից։

Ֆասթ Շիֆթի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ասել է․ «Այսօր մենք ներկայանում ենք մեր մի շարք ինովացիոն պրոդուկտներով, որոնցից կուզեմ հատկանշել Ֆասթեքսի հետ համագործակցությունը, Ֆասթեքս հաշիվների ստեղծումը և կցագրումը Ֆասթ Շիֆթ wallet-ում: Երկրորդ պրոդուկտը, որն այսօր ներկայացնում ենք մոտ օրերս Ֆասթ Բանկի հետ համատեղ դիջիթալ քարտերի թողարկումն է»:

Տաղավարի այցելուները ծանոթացել են նաև վերջերս թողարկված «YoYo» բջջային հավելվածին` 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար, որը նրանց առաջին քայլն է դեպի ֆինանսական գրագիտություն։ Հավելվածը հեշտացնում է ընտանիքի կրտսեր անդամներին գումար փոխանցելն ու ելումուտերի վերահսկողությունն ապահով հարթակում։

Այցելուները նաև ակտիվորեն օգտվել են Հայաստանում բացառապես Ֆասթ Շիֆթ բջջային հավելվածի միջոցով գործող PowerFull լիցքավորման սարքերից (power bank)՝ միջոցառման ընթացքում լիցքավորելով իրենց էլեկտրոնային սարքերը։

Ի դեպ, Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակով POPUTI հավելվածով Հայաստանում ցանկացած ուղղությամբ երթ պատվիրելիս՝ օգտատերերը կարող են 50%-ը քեշբեք ստանալ POPUTI-ի հաշվին։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago