Լրահոս 24/7

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոնում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի մասին (օգոստոսի 1-օգոստոսի 10-ը)։

Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ.

-Կենտրոն վարչական շրջանումօգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ: -Արաբկիր վարչական շրջանում օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ:
-Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ 1.1-1.5 անգամ:
-Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 8-ին՝ 1.4 անգամ:

Օգոստոսի 1-ին տասնօրյակում փոշու ամենաբարձր կոնցենտրացիանները դիտվել են օգոստոսի 8-ին բոլոր դիտակայաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.1-2.1 անգամ, ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում գերազանցվել է 1․02-2․1 անգամ.

-Կենտրոն վարչական շրջանումօգոստոսի 1-ին, 2-ին, 4-10-ը՝ 1.1-2.1 անգամ: -Արաբկիր վարչական շրջանում օգոստոսի 3-ին ՝ 1.02 անգամ:
-Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 4-ին՝ 1.2-1.3 անգամ:
-Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 5-8-ը, 10-ին՝ 1.03-1.3 անգամ:
-Ազոտի երկօքսիդի ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ—Ագաթանգեղոս խաչմերուկ)՝ օգոստոսի 9-ին՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2․1 անգամ։

Ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի քանակությունները 2025թ-ի 1-ին տասնօրյակի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-երը:

Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն օգոստոսի 3-10-ը ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն մեկ դիտակետում՝ 1․2 անգամ։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Կենտրոն (1.4-1.5 անգամ), Մալաթիա-Սեբաստիա (1.4-1.5 անգամ), Դավթաշեն (1.01-1.4 անգամ) վարչական շրջաններում։

Ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Ավան (1.3-1.4 անգամ), Նոր Նորք (1.2 անգամ), Շենգավիթ (1.1-2.1 անգամ) վարչական շրջաններում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago