Լրահոս 24/7

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Երևանում կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս տարի համաժողովը հյուրընկալել է շուրջ 800 երիտասարդի Հայաստանի բոլոր մարզերից և Սփյուռքի համայնքներից՝ հնարավորություն տալով նրանց ներգրավվել հայրենիքի զարգացման գործընթացում։

Ֆասթ Բանկը երկրորդ անգամ է հանդես եկել որպես Ազգային երիտասարդական համաժողովի պաշտոնական հովանավոր։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է․ «Չնայած նրան, որ կառավարությունը բավականին շռայլորեն ֆինանսավորում է այս համաժողովը, այնուամենայնիվ, շատ կարևոր են մեզ համար մասնավոր գործընկերները, որովհետև նրանք հնարավորություն են ստեղծում համաժողովը դարձնել շատ ավելի հաճելի, յուրահատուկ, նրանք կարող են անել որոշ բաներ, որ կառավարությունը չի կարող իրեն թույլատրել»:

Եռօրյա միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկը ներկայացրել է բանկային ոլորտում կարիերայի զարգացման հնարավորությունները, Բանկում թրեյնինգների և աշխատանքի առավելությունները։ Ի դեպ, Բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտեր:

Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանն ասել է․ «Մենք, որպես գործատու և որպես Բանկ, միշտ աջակցում ենք նմանօրինակ միջոցառումներին, որը թույլ է տալիս ստեղծել մեկ հարթակ, որը կհամատեղի Հայաստանի և Սփյուռքի բոլոր երիտասարդներին նույն հարթակում և կտա հնարավորություն, որպեսզի երիտասարդները փորձի փոխանակում իրականացնեն»:

Եռօրյա համաժողովի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ աշխատարաններ, եղել են դասախոսություններ, կլոր սեղաններ ու մշակութային միջոցառումներ՝ ընդգրկելով թեմաներ ինչպես նորարարության, կրթության, այնպես էլ ինքնության, Սփյուռք-Հայաստան կապերի և հանրային կառավարման ոլորտներից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 hours ago