Լրահոս 24/7

Անընդունելի ենք համարում ՀՀ-ին պարտադրվող հերթական զիջումները. «Հայաստան» խմբակցություն

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որոնց չհիմնավորված կարևորությունը շեշտում և քարոզում են փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Ավելին, դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը.

Մասնավորապես՝

1․դրանցով փորձ է արվում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականությունը, պատանդառությունն ու շինծու դատավարությունները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը,
2․դրանք ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամյակից ավելի տևող շրջափակումն ու թշնամական գործողությունները, այլև Ադրբեջանը անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումների և արգրեսիան շարունակելու հավելյալ պայմաններ,
3․ստորագրված փաստաթղթերում չկան միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշները, մարդու ազատությունների և հիմնարար իրավունքների ապահովման և պաշտպանության միջազգային հանձնառությունները,
4․նախաստորագրված համաձայնագիրը (մասնավորապես, հոդված 8-9, հոդված 15) պարունակում է ձևակերպումներ, որոնք ակնհայտորեն օգտագործվելու են արցախյան ազատագրական պայքարին մասնակցած բոլոր հայորդիների դեմ, քողարկում են ադրբեջանական հանցագործությունները, ինչպես նաև զրկում են հայկական կողմին այդ հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու միջազգային գործիքակազմ օգտագործելու հնարավորություններից,
5․անգամ ստորագրված փաստաթղթերում ձևականորեն հռչակված տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման, խաղաղություն հաստատելու փոխադարձ կամքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու ձևակերպված դրույթները ոչ մի միջազգային երաշխիք չեն նախանշում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրանք հիմնված են բացառապես Ադրբեջանի ցանկության վրա: Իսկ այն նախապայմանները, որոնք Ադրբեջանը ներկայումս առաջադրում է (Անկախության հռչակագրից հրաժարում, սահմանադրական փոփոխություններ և այլն), վկայում է վերջինիս ակնհայտ հակառակ ցանկության մասին:

Տարածաշրջանային իրական խաղաղությունը և երկարատև կայունությունը՝ հիմված ազգերի ազատ ինքնորոշման վրա, պահանջում է շահերի բազմակողմ համադրում, ուժերի իրական հավասարակշռություն, միջազգային երաշխիքների առկայություն: Մեր կողմից անհրաժեշտ է ապահովել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համակարգերի ամրապնդում, ներազգային համերաշխության հաստատում, ազգային-պետական ինստիտուտների ամրացում, ինչպես նաև արտաքին դաշնակիցների ներգրավում:

Առանց վերը նշված հարցերի՝ ներկայացված փաստաթղթերը բացառապես փաստում են հայկական կողմին հասցվող մեծ վնասի մասին:

Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չարաշահելով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունները, խախտելով կառավարության ստանձնած հանրային-իրավական պատասխանատվությունը, կեղծ խաղաղության քարոզով մոլորության մեջ է փորձում գցել հայ ժողովրդին՝ նպատակ ունենալով ապահովել իր ռեժիմի վերարտադրությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները, վերահաստատում ենք, որ հնարավոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու կերտել ամուր պետականություն: Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ բացառելով ազգային ողբերգության հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago