Լրահոս 24/7

Թրամփը հայտարարել է, որ իր նպատակը Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելն է։ Վերջնական արդյունքում, ըստ Թրամփի, ինքը ցանկանում է կազմակերպել պատերազմող երկրների առաջնորդների հանդիպում, գրում է Current time-ը։

«Ի վերջո, ես նրանց երկուսին մեկ սենյակում կտանեմ։ Գուցե ես այնտեղ լինեմ, գուցե՝ ոչ։ Եվ ես կարծում եմ, որ [հակամարտությունը] կկարգավորվի»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ օգոստոսի 15-ին Պուտինի հետ հանդիպումը փորձնական կլինի։ Նա, միաժամանակ, խոստովանել է, որ բանակցությունները կարող են լինել և՛ լավ, և՛ վատ։ Թրամփը նաև չի բացառել, որ կարող է դադարեցնել միջնորդական ջանքերը։

«Ես կարող եմ հեռանալ և ասել՝ «Հաջողություն», և վերջ։ Բայց ես պատրաստվում են հանդիպել նրա հետ։ Մենք կքննարկենք [գործարքի] չափանիշները։ Եվ հետո ես կզանգահարեմ [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկիին ու եվրոպացի առաջնորդներին»,- ասել է նա։ Դոնալդ Թրամփը չի բացառել տարածքային փոխանակման հնարավորությունը։

«Կլինի հողերի փոխանակում Ուկրաինայի օգտին։ Բայց կլինեն նաև վատ բաներ երկու կողմերի համար։ Մենք կփոխենք ռազմաճակատի գծերը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ գործարքը պետք է օգտակար լինի երկու կողմերի համար էլ։

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Կիևի ու Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես այն տեսնում են Պուտինը և Թրամփը, կներառի Ուկրաինայի համար տարածքային զիջումների կամ, ինչպես ասել է Թրամփը, «տարածքների փոխանակման» վերաբերյալ կետեր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ուկրաինական տարածքային հարցի վերաբերյալ պատասխանն արդեն իսկ Ուկրաինայի Սահմանադրության մեջ է»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago