Լրահոս 24/7

Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ներկայացրել է իր «Հավատարմության ծրագիր» նոր նախագիծը, որը նպատակ ունի օգտատերերին խրախուսել ավելի մեծ թվով գործարքներ իրականացնել և դրա դիմաց օգտվել շահավետ առաջարկներից, ինչպես նաև նոր համագործակցություններ ձևավորել տարբեր ընկերությունների հետ։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ «Fast Shift» հավելվածի գլխավոր էջում՝ սեղմելով «Միացեք մեր հավատարմության ծրագրին» կոճակը կամ «Ավելին» բաժնում փնտրելով «Իմ հավատարմության ծրագիրը»։ Անհրաժեշտ գումարի կուտակման շրջափուլի տևողությունը մեկ ամիս է, իսկ կուտակված գումարը կարելի է օգտագործել հենց այդ ընթացքում։ Հաջորդ ամիս սկսվում է նոր շրջափուլը։

Ըստ կուտակման ամսական ծավալի՝ օգտատերերին շնորհվում են կոչումներ։ Rising star (Ծագող աստղ) կոչումը շնորհվում է նվազագույնը 250 000 ՀՀ դրամ գումարի գործարքներ կատարած օգտատերերին, Champion (Չեմպիոն) կոչումը՝ նվազագույնը 500 000 ՀՀ դրամ գումարի գործարքներ կատարած օգտատերերին, իսկ Legend-ը (Լեգենդ)՝ նվազագույնը 700 000 ՀՀ դրամ գումարի գործարքների դեպքում։

Ըստ այս կոչումների և կուտակած գումարի՝ օգտատերերը Fast Shift բջջային հավելվածով վճարելիս ստանում են գործընկերների կողմից տրամադրվող հետվճարներ իրենց գործարքների դիմաց։ Այսինքն՝ հետվճարի դրույքաչափերը սահմանվում են ըստ կոչումների։ Տրամադրվող հետվճարը չի կարող գերազանցել 30 000 ՀՀ դրամը: Ընդգծենք՝ հետվճար տրամադրվում է միայն հաջողված գործարքների պարագայում։ Գործարքը չեղարկելիս հետվճարը գանձվում է գործարքի վերադարձվող գումարից։

«Սա հետաքրքիր ու գրավիչ նորություն է ոչ միայն մեր օգտատերերի համար, այլև մեծ հնարավորություն է մեզ համար՝ որպես ինովացիոն նոր նախագծեր ներդնող ֆինտեխ ընկերություն։ Ուզում եմ շեշտել, որ ծրագրի «Առաջարկներ» բաժնում պարբերաբար նոր կազմակերպություններ են ավելանալու և նոր համագործակցություններ են լինելու։ Իհարկե, կախված օգտատիրոջ կոչումից՝ հետվճարի տոկոսադրույքն աճում է, և տեսանելի են դառնում ավելի գրավիչ առաջարկները»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

9 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

13 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago