

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև Ալյասկայում ուրբաթ օրը նախատեսված գագաթնաժողովը որակել է որպես իրավիճակի գնահատման հանդիպում:
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս հանդիպումը հողը շոշափելու համար է,- ասել է Ռուբիոն:- Ահա այսպես ես այն կբնութագրեի. նախագահը երեք կամ չորս անգամ հեռախոսով խոսել է Պուտինի հետ, և դրանից ոչինչ չի ստացվել, կամ, ծայրահեղ դեպքում, մենք դեռ չենք հասել նրան, ինչ ուզում ենք: Ուստի նախագահը կարծում է, որ իրեն պետք է նայել այդ մարդու աչքերի մեջ, հանդիպել նրա հետ դեմ առ դեմ, անձամբ լսել նրան և գնահատել իրավիճակը»:
Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփի համար առաջիկա հանդիպումը չի նշանակում զիջել։ «Հանդիպումը միջոց է պարզելու և որոշում կայացնելու։ Նա ցանկանում է ունենալ բոլոր փաստերը, նայել զրուցակցի աչքերի մեջ, և հենց դա է նա մտադիր անել,- բացատրել է նա։- Անկեղծ ասած, այս հանդիպման ժամանակ մենք շատ արագ կհասկանանք՝ արդյոք այն հաջողության շանս ունի՞, թե՞ ոչ»։
Ռուբիոն Թրամփին անվանել է ականավոր բանակցող՝ եզակի հոտառությամբ և անձնական գործարքների բարեհաջող փորձով: «Կարծում եմ՝ ուրբաթ օրվա հանդիպումը հենց դրա մասին կլինի, և այդ ժամանակ մենք ավելի լավ կհասկանանք իրավիճակը,- ասել է նա:- Դա հեշտ չի լինելու»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Այդ մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա այցելությունից և օգոստոսի 6-ին Պուտինի հետ նրա բանակցություններից հետո:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…