Լրահոս 24/7

Խաղերից ստացված շահումները մյուս տարվանից համարվելու են եկամուտներ և հարկվելու են. ՊԵԿ նախագահ

ՀՀ-ում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, նշեց, որ օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից բաց մրցույթով։

Մրցույթը կիրականացվի երկու փուլով, որի արդյունքում ընտրված մասնավոր ընկերությունը պետության հետ պայմանագիրը կկնքի 15 տարով, որից հետո ընկերության կողմից ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։

«Օպերատորը պետք է իրական ժամանակում խաղադրույքների մոնիթորինգ իրականացնի, համապատասխան մոնիթորինգային կենտրոն ստեղծի, որին կմիացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև կիրականացնի խաղային արտադրանքների համապատասխանելիության սերտիֆիկատների իսկության հավաստիացում։ Մոնիթորինգային կենտրոնին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով կազմակերպվում են խաղերը»,– պարզաբանեց ՊԵԿ նախագահը։

Ըստ նրա` այս բարեփոխման արդյունքում հնարավոր կլինի վերահսկել խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները, որոնք 2026 թվականից համարվելու են եկամուտներ և հարկվելու են։ Այս ամենի արդյունքում ՊԵԿ–ն ակնկալում է հարկային եկամուտների ավելացում։

Հակոբյանի խոսքով այս համակարգը հնարավորություն կտա վերահսկելու խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը բացառելով հնարավոր խարդախությունները, ինչպես նաև ապահովելով խաղացողների իրավունքների պաշտպանությունը ու շահերը` զերծ պահելով հասարակության հատկապես խոցելի խմբերին խաղամոլությունից։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

5 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago