Լրահոս 24/7

Բնակիչներից ստանում եմ ահազանգեր՝ խմելու ջրի հետևանքով առաջացած աղեստամոքային խնդիրների մասին․ Դանիելյան

Քաղաքացիներից շարունակաբար ստանում եմ բողոքներ՝ կապված ջրի որակի փոփոխության և պարբերական դարձած ջրանջատումների հետ։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով․

«Հատկապես ՀՀ մարզերի մի շարք համայնքներում 24 ժամվա ընթացքում ջուրը կարող է տրվել ընդամենը մեկ ժամով: Բնակիչներն այդ կարճ ժամանակահատվածում փորձում են հոգալ իրենց կենցաղային կարիքները։

Մեկ այլ խնդիր է ջրի որակի վատթարացման հարցը։ Թեև «Վեոլիա ջուր» ընկերությունը «խոստովանում է», որ ամռանը ջրի ոչ բավարար քանակության պատճառով խմելու ջրին խառնվում են խորքային արտեզյան հորերի ջրեր, այն պնդումները, թե դրանից բնակչության առողջությունը չի տուժում, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում։

Մայրաքաղաքի մի շարք համայնքների բնակիչներից ստանում եմ ահազանգեր՝ խմելու ջրի հետևանքով առաջացած աղեստամոքային խնդիրների մասին։

Ստացվում է, որ ջրային պաշարներով հարուստ Հայաստանում ունենք խմելու և ոռոգելի ջրի խնդիր։ Բազմիցս նշել եմ, որ ջուրն ունի անվտանգային նշանակություն, և որ անթույլատրելի է շուրջ 70% ջրի կորուստը։

Հազարավոր հեկտարներ մնում են անջրդի, իսկ դրա փոխարեն՝ մեր ջրային պաշարները հասնում են հարևան պետություններին։ Սա հետևանքն է ջրային ոլորտի կառավարման տապալման։ 7 տարվա ընթացքում չկարողացան մշակել ռազմավարություն, որի շնորհիվ կխնայվեին մեր ջրային պաշարները։ Խոսում են տասնյակ տիրազուրկ հորերի կոնսերվացման մասին, մինչդեռ, իրենք էլ գիտեն կոնսերվացման այդպիսի մեթոդների ոչ արդյունավետության մասին։

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տարածված երևույթ է «ջրագողությունը»: Ապօրինի ջրագծերը, որոնց դեմ չկա համակարգված պայքար, ևս հանգեցնում են մեծ քանակության ջրակորուստների:
Վերջին շրջանում պարբերական են դարձել նաև էլեկտրաէներգիայի չպլանավորված անջատումները:

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են հիմնավորելու հաճախակի դարձած անջատումները ՀԷՑ-ը ապօրինաբար խլող, ՔՊ «շտաբ»-ի վերածող այս իշխանությունները։

Ակնհայտ է, որ այս իրավիճակը ստեղծվել է նաև ահռելի քանակության շինթույլտվությունների պատճառով, ինչն էլ հանգեցրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների աննախադեպ ծանրաբեռնմանը։

Վերոնշյալ խնդիրների շուրջ գրավոր պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ հետաքրքվելով, թե հանձնաժողովն ի՞նչ քայլեր է ձեռնարկում բնակչության բնականոն կյանքը խաթարող այս իրավիճակը շտկելու ուղղությամբ»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

10 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago