Լրահոս 24/7

Թրամփը Նոբելյան մրցանակի հարցով զանգահարել է Նորվեգիայի ֆինանսների նախարարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնության մասին հարցնելու համար նախորդ ամսին անսպասելիորեն զանգահարել է Նորվեգիայի ֆինանսների նախարար Յենս Ստոլտենբերգին։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով նորվեգական Dagens Næringsliv պարբերականին, զանգը կատարվել է այն պահին, երբ Ստոլտենբերգը Օսլոյի փողոցում քայլելիս է եղել։ Բացի մրցանակից, քննարկվել են նաև մաքսատուրքերի և տնտեսական համագործակցության հարցեր։

Ստոլտենբերգը Reuters-ին հայտնել է, որ զանգի ընթացքում ներկա են եղել նաև Սպիտակ տան մի շարք պաշտոնյաներ, ներառյալ՝ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։ Նա հրաժարվել է մանրամասնել զրույցի ամբողջ բովանդակությունը։

Guardian-ը հիշեցնում է, որ Թրամփը բազմիցս դժգոհել է Նոբելյան մրցանակ չստանալու պատճառով, այն դեպքում, երբ իր նախորդները, ներառյալ՝ Բարաք Օբաման, արժանացել են այդ պարգևին։ Վերջին անգամ հունիսին Truth Social-ում նա գրել էր, որ անկախ իր խաղաղության նախաձեռնությունների արդյունքներից՝ մրցանակ չի ստանա, սակայն «ժողովուրդը գիտի, և դա է ամենակարևորը»։

Հիշեցնենք, որ ամեն տարի Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն դափնեկիրներ ընտրելուց առաջ դիտարկում է հարյուրավոր թեկնածուների:

Կոմիտեի անդամները նշանակվում են Նորվեգիայի խորհրդարանի կողմից՝ համաձայն 19-րդ դարի շվեդ արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի կտակի։ Դափնեկիրների անունները հայտարարվում են հոկտեմբերին։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago