Վարչապետը չի հասկանում, որ երկրում կա լուրջ քաղաքական գործիչ՝ հանձինս Անի Զախարյանի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունվարի 9-ին Կառավարության շենքի դիմաց հայտարարեց «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով իրեն համարում է վարչապետի այլընտրանքային թեկնածու։ Վերջինս վստահ է, որ երկրում իրական հեղափոխություն տեղի չի ունեցել, ուստի անհրաժեշտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուրս հրավիրել, քանի որ վարչապետը դեմագոգիայով է զբաղված։
Անի Զախարյանը օնլայն ստորագրահավաք է կազմակերպել և ժողովրդին կոչ է անում յուրաքանչյուր հինգշաբթի ողողել Հանրապետության հրապարակը, որպեսզի երկրում իրական հեղաշրջում իրականացվի։ Զախարյանը ընդդիմադիր ուժերին նաև կոնսոլիդացիայի կոչ արեց՝ հորդորելով կանգնել իրական հեղափոխական ուժի կողքին։

















