

ԱՊՀ-ն հուսով է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը հիմք կհանդիսանան խաղաղության համաձայնագրի համար․ ասել է ԱՊՀ գլխ․ քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ինչպես ժամանակին բոլորս գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ այժմ գոհունակությամբ ընդունում ենք այդ համատեղ հռչակագրի ստորագրումը: Մենք ուրախ ենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների միջև։ Կարծում ենք՝ սա Ադրբեջանի և Հայաստանի տարաձայնությունների վերջնական կարգավորման և խաղաղության պայմանագրի հասնելու ճանապարհին փուլերից մեկն է», – ասել է նա։
Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրն այլևս թույլ կտա այդ հանրապետությունների տարածքում ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերը:
«Այդ հանրապետությունները կարող են ավելի ակտիվ մասնակցել ԱՊՀ գործունեությանը», – ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…