

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ակնկալում եմ Քաղավիացիայի կոմիտեի և ԱԳՆ-ի պարզաբանումը
2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ կսկսվեն Ղրիմի՝ Սիմֆերոպոլի և Երևանի միջև: Այդ մասին, ըստ РИА «Новости» գործակալության, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի զրոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակը: Ըստ նրա՝ ավիաընկերությունը, որը պատրաստվում է իրականացնել այդ թռիչքները, արդեն ստացել է համապատասխան թույլտվությունները: Չերնյակն ասել է, որ ներկայումս ընթանում են չվացուցակների և օդանավակայանների համաձայնեցման աշխատանքներ: Չվերթները իրականացվելու են շաբաթական երկու անգամ: Չերնյակը նշել է նաև, որ դեպի Երևան ավիահաղորդակցությունը կդառնա առաջին միջազգային ուղղությունը 2014 թվականի մարտին Ղրիմում իրականացված հանրաքվեից հետո:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դեռևս պարզաբանումներ չի ներկայացրել այս խնդրի առնչությամբ: Մինչդեռ այս հարցը պարզաբանման կարիք ունի, քանի որ կարող է խիստ խնդրահարույց դառնալ ինչպես հայկական ավիացիայի համար, այնպես էլ արտաքին քաղաքական առումով: Քաղաքացիական ավիացիայի միջազգայյին կազմակերպությունը՝ ԻԿԱՕ-ն, սահմանել է խիստ պատժամիջոցներ դեպի Ղրիմ ավիաթռիչքներ իրականացնող երկրների ու ավիաընկերությունների համար, և եթե Ղրիմի խորհրդարանի պաշտոնյայի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Բացի դրանից, խնդիրն անշուշտ ունի արտաքին քաղաքական բաղադրիչ:
Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին դարձել է ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերությունների առանցքային ուղենիշներից մեկը, Ռուսաստան-Արևմուտք հակադրության հիմնական պատճառը: Դեպի Սիմֆերոպոլ թռիչքներ իրականացնելով՝ Հայաստանն անուղղակիորեն ճանաչելու է Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցման լեգիտիմությունը՝ խնդիրներ ստեղծելով արևմտյան երկրների հետ հարաբերություններում:
Ավելորդ է ասել, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ դրա պատճառով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եթե Սիմֆերոպոլ-Երևան չվերթները իրականություն դառնան, դա մեծագույն նվեր կլինի Ռուսաստանին, քանի որ մինչև օրս որևէ երկիր ու որևէ ավիաընկերություն չի համաձայնել թռիչքներ կատարել դեպի Ղրիմի թերակղզի: Բայց այդ նվերը կարող է չափազանց թանկ արժենալ Հայաստանի համար:
Ակնկալում եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության պարզաբանումները այս չափազանց նուրբ ու միևնույն ժամանակ վտանգավոր տեղեկատվության վերաբերյալ:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…