

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ապակառուցողական քաղաքականությունը անընդունելի է Թեհրանի համար, Իրանը աջակցում է ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում կնքված համաձայնագրերին։
Փեզեշքիանը այս հայտարարությունն արել է Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանկ։
«Ես հաստատում եմ, որ մենք ունենք ընդհանուր դիրքորոշումներ և տեսակետներ համաշխարհային նշանակության ընդհանուր հարցերի շուրջ, մասնավորապես այն համաձայնագրերի, որոնք ձեռք են բերվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում։ Սրանք իսկապես հնարավոր շրջանակներ են, որոնց միջոցով մենք կարող ենք զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններ: Մեզ համար անընդունելի է այն ապակառուցողական միակողմանի մոտեցումը, որը Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կիրառում են ամբողջ աշխարհում։ Մենք ցանկանում ենք մնալ անկախ՝ և՛ մեր երկիրը, և՛ ձեր երկիրը, և անկախ որոշումների շրջանակներում կարող ենք զարգացնել մեր բարեկամությունն ու համագործակցությունը», – ասել է Իրանի նախագահը։
Նա Իրանի և Բելառուսի դեմ Արևմուտքի պատժամիջոցները անվանել է անօրինական։ «Նրանք մեր երկրի դեմ պատժամիջոցներ են կիրառում ավելի քան 40 տարի, և վերջերս սկսել են պատժամիջոցներ կիրառել նաև ձեր դեմ։ Մենք հասկանում ենք, որ միակ բանը, որը կարող է չեզոքացնել այս բոլոր անօրինական պատժամիջոցները, մեր հարաբերությունների զարգացումն է և գործնականում կիրականացվեն համաձայնագրերը», – ասել է Իրանի նախագահը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…